Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրամիությունն իրեն «մշակութային գերտերություն» Է հռչակել

Եվրամիությունն իրեն «մշակութային գերտերություն» Է հռչակել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրամիությունը հայտարարել Է համաշխարհային մշակութային գերտերություն՝ նշելով Եվրոպայի արտաքին քաղաքականության այդ ոլորտում փոխգործակցության կարեւոր բաղադրիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մշակույթը մեր եվրոպական արտաքին քաղաքականության անկապտելի մասն Է: Մենք՝ եվրոպացիներս, ի բնե «մեղմ ուժ» ենք: Եվ նույնիսկ այժմ, երբ մենք ներդնում ենք ավելին, քան երբեւԷ, մեր «կոշտ ուժի» զարգացման, մեր եվրոպական պաշտպանության գործում, ինչը երբեմն անհրաժեշտ Է, մենք շարունակում ենք մշակութային գերտերություն լինել»,- հայտարարել Է նա Ֆրանկֆուրտում գրքի տոնավաճառի բացմանը:

«Եվրոպայի երկրները միշտ Էլ գիտակցել են միջազգային մշակութային հարաբերությունների ուժն՝ ամենից առաջ մեր տնտեսությունների համար, բայց նաեւ մեր միջազգային հարաբերությունների համար»,- հավելել Է Մոգերինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]