1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական ժողովրդական մեղեդիները նոր մոտեցմամբ հնչեցին «Մխիթարյան քույրեր և ընկերներ»-ի կատարմամբ

Հայկական ժողովրդական մեղեդիները նոր մոտեցմամբ հնչեցին «Մխիթարյան քույրեր և 
ընկերներ»-ի կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի մշակութային միջոցառումների շրջանակում «Մխիթարյան քույրեր և ընկերներ» երաժշտախմբի մենահամերգը բացվեց Շառլ Ազնավուրի «Լա բոհեմ» հանրահայտ ստեղծագործության կատարմամբ:  Համերգին աշխարհի տարբեր կետերից Հայաստան ժամանած արվեստասերները ծանոթացան հայկական ժողովրդական, աշուղական, կոմիտասյան բարձրակարգ գործերի, ունկնդրեցին համաշխարհային ջազային երաժշտություն՝ մշակված հայկական ազգային գործիքների համար:

Համերգն անցկացվեց հոկտեմբերի 9-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Խումբը ձևավորվել է երկու տարի առաջ, սակայն մեկ տարի է, ինչ սկսել ենք ակտիվ գործունեություն ծավալել: Այս համերգային ծրագիրը, թերևս, առաջին խոշոր նախագիծն է, և մենք այն նվիրում ենք մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Անահիտ Մխիթարյանը, ով հարվածային գործիքներ է նվագում:

Դուդուկի, շվիի վարպետ Աննա Մխիթարյանն ասաց, որ հետաքրքիր մշակումներ են իրականացրել: «Հնչեցնելու ենք նաև կոմիտասյան գործեր: Պետք է շեշտեմ, որ, մշակումներ անելով, մաքրամաքուր երաժշտությանը չենք դիպչել, պահպանել ենք այն յուրահատուկ գործիքավորմամբ»,- նշեց նա:

Քույրերը պատմեցին, որ դեռ ձայնասկավառակ չունեն, բայց հասցրել են տեսահոլովակ նկարահանել, հետագայում իրենց արվեստի սիրահարներին անակնկալներ անպայման կմատուցեն:

Նրանց խոսքով՝  հաճելի է տեսահոլովակներ, սկավառակներ ունենալը, բայց, երբ կա մի խումբ, որի նպատակը մաքրամաքուր երաժշտությունը հանրությանը մատուցելն է, ամենակարևորը համերգային ծրագրերն են դառնում:

Համերգն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]