Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել Թուրքիայի անդամակցության հարցով հստակ որոշում կայացնել

Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել Թուրքիայի անդամակցության հարցով հստակ որոշում 
կայացնել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել հստակ որոշում կայացնել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության հարցով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

«Մեզ մի հոգնեցրեք, ոչ էլ ձեզ հոգնեցրեք: Պետք է պարզ լինել: Ես քաղաքականության մեջ պարզություն և հստակություն սիրող մարդ եմ»,- կոչ անելով հստակեցնել Թուրքիայի անդամակցության հարցը՝ ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակականության հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունը:

Էրդողանի փոխանցմամբ՝ 1963թ-ից ի վեր ԵՄ-ն խաբում  է Թուրքիային և պահում անորոշության մեջ:

«Մենք շատ բան ունենք տալու ԵՄ-ին, սակայն 1963թ-ից ի վեր մեզ խաբում են: Միգուցե ԵՄ-ն ևս շատ բան ունի մեզ տալու, բայց եթե այսպես շարունակվի, մեզ կմնա հարցնել մեր 81 մլն ժողովրդին»,- ակնարկելով այդ հարցով հանրաքվեի անցկացման  հնարավորությունը՝ նշել էր Էրդողանը:

TRT World Forum գիտաժողովի ժամանակ ունեցած ելույթում էրդողանը նաև կարծիք էր հայտնել, որ Եվրամիությունը «մոտենում է իր պատմության ավարտին»:

Թուրքիայի Հանրապետությունը 1963թ-ին ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, 1987թ-ին ԵՄ անդամ դառնալու հայտ ներկայացրել, 1999թ-ին դարձել ԵՄ անդամակցության թեկնածու, սակայն մինչ օրս ԵՄ անդամ չի դարձել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]