Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում նախատեսվում է 2020 թվականին անցկացնել հերթական մարդահամարը

Հայաստանում նախատեսվում է 2020 թվականին անցկացնել հերթական մարդահամարը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կքննարկի Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին հերթական մարդահամարն անցկացնելու ժամկետներ, 2019 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2020 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համապետական, Երևան քաղաքի և մարզային համաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի  10-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, նախագծի ընդունման դեպքում կապահովվեն «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթները, դրանց իրականացմանն առնչվող աշխատանքներին աջակցող պետական կառավարման համակարգի մարմինների հետ կազմակերպական և մեթոդաբանական բնույթի աշխատանքների կարգավորումը, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումն ու փորձարկումն՝ ըստ սահմանված ժամկետների: Արդյունքում՝ 2020թ. մարդահամարի ծրագրին համապատասխան կստացվեն երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու դրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am