Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

95 տարեկանում մահացել է Ղրիմում բնակվող վերջին ԽՍՀՄ հերոս Աշոտ Ամատունին

95 տարեկանում մահացել է Ղրիմում բնակվող վերջին ԽՍՀՄ հերոս Աշոտ Ամատունին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիմֆերոպոլում 95 տարեկան հասակում մահացել է Ղրիմում բնակվող ԽՍՀՄ վերջին հերոսը՝ գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Russia Today-ը:
Խորհրդային Միության հերոսի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: «Անդառնալի կորուստ… ամենաանկեղծ և խորը ցավակցություններն եմ հայտնում Աշոտ Ամատունու հարազատներին և մտերիմներին, կիսում եմ ձեր վիշտը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աքսյոնովը:
1942 թվականից սկսած Ամատունին Հայրենական մեծ պատերազմի ճակատներում մարտնչել է Ստալինգրադում, մասնակցել Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի ազատագրմանը, ինչպես նաև Բեռլինի գրավմանը:
Նա եղել է տանկի, դասակի և վաշտի հրամանատար: 1945-ի փետրվարի 27-ին նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]