Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը. ԱՄՆ դեսպան

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշի Հայաստանի 
կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը վստահ է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը, կուսակցություններն ու ժողովուրդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեսպանը նշեց իր հրաժեշտի ընդունելության ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով` ԱՄՆ դեսպանությունը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանի ներքին զարգացումներին։

«Ուրախալի էր, որ հոկտեմբերի 2-ին իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց։ Ինչպես Հայաստանի բոլոր բարեկամները, այնպես էլ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ ընտրությունները լինեն ազատ և արդարացի, դրանց նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի գործընթացների նկատմամբ, արդյունքում՝ ձևավորվի խորհրդարան, որում կլինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն»,- ասաց դեսպանը։

Ռիչարդ Միլսը Արցախի հարցի լուծման առնչությամբ Դոնալդ Թրամփի ուղերձին անդրադառնալով՝ ասաց, որ վերջին շրջանում քաղաքական զարգացումներ տեսել է երկու երկրներում: «Անցած տարի ընտրություններ էին Ադրբեջանում և այս տարի մայիսին՝ այս դրամատիկ փոփոխությունները Հայաստանում: Նախագահի ուղերձի այս խոսքերը, կարծես, վերաբերում են նրան, որ երկու երկրներում էլ կան նորովի լիցքեր, տրամադրվածություններ, որոնք կարող են օգնել և խթանել նոր լուծումներ գտնելը. դա հույսի և ակնկալիքի դրսևորում է»,- հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am