1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պրահայում բացվել է հայերեն ձեռագրերի ցուցահանդես

Պրահայում բացվել է հայերեն ձեռագրերի ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայի Ստրահովյան նշանավոր վանքի գրադարանի Աստվածաբանական դահլիճում, որը համարվում է Եվրոպայի հնագույն և շքեղ գրադարաններից մեկը, հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևոր արվեստը և երաժշտությունը միջնադարյան ձեռագրերում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավճյանը, մի շարք երկրների դիվանագիտական այրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին  «Արմենպրես»-ը տեղեկացավ Մատենադարանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Գրառման մեջ նաև նշված է. «Խոսքով հանդես են եկել Ստրահովյան վանքի գրադարանների և թանգարանների պատասխանատու Է. Գ. Շիդլովսկին, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանությունից Հայր Վահանը և ցուցահանդեսի համակարգող և կատալոգի հեղինակ Հայկ Ութիջեանը:

Մատենադարանի փոխտնօրենը մասնավորապես նշեց, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված, հայ արվեստին նվիրված ընդգրկուն ցուցահանդեսում նույնպես հայերեն ձեռագրերին կարևորագույն տեղ է հատկացվել, քանի որ ձեռագիր գիրքը հայկական մշակութային ժառանգության գլխավոր բաղկացուցիչներից մեկն է:
Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են Մաշտոցյան Մատենադարանի մի շարք ձեռագրերի բնօրինակներ և ընդօրինակություններ, երեք ձեռագիր Վիեննայի Մխիթարյանների հավաքածուից, երկու ժապավենաձև Հմայիլ Բասմաճեան մասնավոր հավաքածուից (Փարիզ) և մի քանի այլ նմուշներ, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս հայ հոգևոր մշակույթի՝ մասնավորապես, մանրանկարչության և երաժշտական արվեստի մասին: Ցուցահանդեսի նյութերը հանգամանորեն ներկայացված են ծավալուն կատալոգում:
Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 5-ը:
Ի դեպ, պարզվեց, որ Ստրահովյան գրադարանում պահվում է մի հայերեն ձեռագիր՝ «Ստեփանեան Քերականութիւն», գրված 1726 թվականին Ստանիսլավովում, որի նախնական նկարագրությունը տեղում կատարեց ցուցահանդեսի առիթով Պրահա ժամանած Մատենադարանի ավագ գիտաշխատող Դավիթ Ղազարյանը»:

Ցուցանահդեսը ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ նախաձեռնել են Չեխիայում ՀՀ դեսպանությունը և Ստրահովի վանահամալիրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]