Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանը հյուրընկալում է ֆրանսիացի գրողների ու քաղաքագետների

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանը հյուրընկալում է ֆրանսիացի 
գրողների ու քաղաքագետների

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայից Հայաստան ժամանած գրողներն ու քաղաքագետներն իրենց մտահոգություններն արտահայտեցին աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ` հոկտեմբերի 9-ին հյուրընկալվելով Հայաստանի ազգային գրադարանում:

«Ներկայացնելու եմ «Աշխարհիկության խորհրդավորությունը» գիրքը, որում խոսում եմ այն մասին, թե ինչպես է կրոնական գաղափարախոսությունը կամաց-կամաց վերածվում աշխարհաքաղաքական մտածողության: Հստակ կպատմեմ այն մասին, թե ինչպես են այդ գաղափարախոսության մաս դառնում Ամերիկան, Անգլիան և այլ երկրներ: Գիրքը թարգմանվել է մի քանի լեզվով, և դրա մասին հոդվածներ են գրվել տարբեր երկրներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց չորս գրքի հեղինակ Յուսեֆ Հինդին:

Քաղաքագետ, դասախոս Էմանուել Լըրուան ասաց, որ ընկերների հետ է եկել Հայաստան: «Արդեն ութերորդ օրն է, որ այստեղ եմ: Հայաստանը շատ փոքր երկիր է, բայց մարդիկ մեծ ժողովդի ներկայացուցիչներ են: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ մեծ ժողովուրդ եք, քանի որ հազարամյա պատմության կրողներ եք և հնդեվրոպական  երկրների ակունքն եք»,- ընդգծեց նա:

Լըրուան հավելեց, որ չափազանց կարևոր է նաև այն փաստը, որ հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: «Ես մեծ հաճույքով եմ եկել այս հնադարյա երկիր, որպեսզի այն ճանաչեմ և իմ հնարավորությունների չափով աջակցեմ պահպանել ձեր մշակույթը»,- եզրափակեց քաղաքագետը:

Հանդիպումն անցկացվեց Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և «Սիժեստ» հրատարակչության հրավերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]