Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում կանադական ներդրումներով հիմնվելու է սննդային հավելումների նոր արտադրություն

Հայաստանում կանադական ներդրումներով հիմնվելու է սննդային հավելումների նոր 
արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ կանադական «Ատլաս ֆարմասյութիքլ» ընկերությունը  1,2 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում կհիմնի սննդային հավելումների արտադրություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին համագործակցության հուշագիրը ստորագրվել է ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանի և «Բիզնես Արմենիա»-ի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի միջև։

Փաստաթղթով նախատեսվում է, որ «Ատլաս ֆարմասյութիքլ» ընկերությունը Հայաստանում կհիմնի դեղորայքային միջոցների որակին և նշանակությանը մոտեցող սննդային հավելումների արտադրության և կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրոն։ Նախատեսվում է, որ ներդրումային ծրագիրը կմեկնարկի 2019թ. սկզբին, կստեղծվի շուրջ 30 աշխատատեղ։

Ընկերության մասնագետներն արդեն դիտարկում են մի քանի արտադրական տարածքներ, այդ թվում՝ մարզերում։

«Մեր թիմն ուրախ է, որ գործարար պայմանավորվածություններն աստիճանաբար փաստաթղթերի ու ներդրումների են վերածվում։ Կոնկրետ այս ներդրումն էլ «Բիզնես Արմենիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Կանադայի արտագնա գործարար առաքելության արդյունք է»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Կլինիկական հետազոտությունների արդյունքում փորձարկված բուսական բժշկության արտադրանքը՝ բուսական դեղամիջոցներ, բնական հիմքով պրեպարատներ, կսպառվի տեղական շուկայում և կարտահանվի ԵԱՏՄ երկրներ»,- նշել է «Ատլաս ֆարմասյութիքլ» ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանը։

 «Անցած տարի «Ատլաս ֆարմասյութիքլը» ձեռք բերեց «Քյու ֆարմ» ընկերությունը, ընդարձակեց հետազոտական բաժինը։ Ներկայում արտադրում են սննդային հավելումներ, բուսական միջոցներ, պրոբիոտիկներ, որոնք հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար են»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]