Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանից բռնագաղթված 895 ընտանիք բնակարանային խնդիր ունի, 78-ը բնակվում է ծայրահեղ վատթար պայմաններում

Ադրբեջանից բռնագաղթված 895 ընտանիք բնակարանային խնդիր ունի, 78-ը բնակվում 
է ծայրահեղ վատթար պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում գտնվող Ադրբեջանից բռնագաղթված  895 ընտանիք սպասում է իր բնակարանին:  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովման խնդիրը երկար տարիներ շարունակում է չլուծված մնալ, այն, կարծես, ճահճացած խնդիր լինի:

«Տարիներ առաջ իրականացվել են ծրագրեր Ադրբեջանից բռնագաղթված և փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար: Կառավարությունը 2004 թվականին ընդունել է որոշում, որով տվյալ անձանց պարտավորվել է ապահովել բնակարանով: Նույնիսկ այն ժամանակ, երբ տվյալ անձինք ստացել են Հայաստանի քաղաքացիություն, նրանց հանդեպ պետության պարտավորությունը բնակապահովման մասով չի վերացել: Բնակապահովման ծրագիրն իրականացվել է մինչև 2009 թվականը, սակայն 2009 թվականից  ի վեր տվյալ ծրագրի համար պետական բյուջեից հատկացումներ չեն եղել»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Ադրբեջանից բռնագաղթված 895 ընտանիքից, 641-ը Երևանում է: 78 ընտանիք էլ բնակվում է ծայրահեղ վատթար պայմաններով կացարանում: Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ հիմա աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ՝ հասկանալու համար, թե  արդյոք հնարավոր է բյուջետային միջոցներով որոշ չափով մեղմել խնդիրը, փնտրվում են նաև խնդրի լուծման այլընտրանքայի տարբերակներ:

«Այս ընթացքում ես բազմաթիվ փախստականների եմ ընդունել: Ինձ մոտ եկել էին երկրորդ սերնդի փախստականներ, որոնք ասում էին, եթե մեզ տաք հասանելի պայմաններով վարկ, ապա պատրաստ ենք դրան: Այսինքն՝ հիմա քննարկվում է նաև  սոցիալական վարկավորման հնարավորությունը»,-հավելեց Արմեն Ղազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]