Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի ԿԲ-ի ղեկավարն անարդյունավետ է համարել Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասը

Իրանի ԿԲ-ի ղեկավարն անարդյունավետ է համարել Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասն անարդյունավետ եղան Իրանի Կենտրոնական բանկի (ԿԲ) ջանքերի շնորհիվ: Հոկտեմբերի 9-ին այս մասին հայտարարել Է ԿԲ-ի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր ջանքերն անարդյունավետ դարձրեցին պատժամիջոցների մեծ մասը, եւ այժմ երկիրը բավարար օժանդակություն ունի տնտեսական պատերազմին դիմակայելու համար»,- մեջբերում Է Mehr գործակալությունը Հեմաթիի խոսքը: Նա ընդգծել Է, որ «Իրանը գտնվում Է բարդ իրավիճակում, թշնամիները փորձում են թուլացնել երկրի ժողովրդի համերաշխությունը»:

Հեմաթին շնորհակալություն Է հայտնել գործադիր իշխանությանը Կենտրոնական բանկին աջակցելու համար: «Լիազորությունների հաշվին, որոնք Կենտրոնական բանկին տրամադրել են իշխանության բոլոր երեք ճյուղերրը, մեզ հաջողվում Է արդյունավետորեն գործել երկրի շուկայում»,- ասել Է նա:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Հեմաթիին Կենտրոնական բանկի ղեկավար Է նշանակել հուլիսի վերջին: Նշանակումը տեղի Է ունեցել երկարատեւ արժութային ճգնաժամի ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]