ԿԸՀ-ն մանդատ շնորհեց Մարտուն Գրիգորյանին
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն հոկտոմբերի 9-ին գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցուլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ վարչապետի որոշմամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում