Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոտքերից զրկված հալեպցի աղջիկը վերադարձել է դպրոցական պարապմունքներին

Ոտքերից զրկված հալեպցի աղջիկը վերադարձել է դպրոցական պարապմունքներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 13 տարեկան Սիդրա Զաարուրը Հալեպի հարազատ դպրոց Է վերադարձել վերականգնողական բուժընթացից հետո: Տեսանյութում ցուցադրված Է, թե ներկայում ինչպես Է ապրում աղջիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկու տարի առաջ պատերազմը ոչ միայն Սիդրա Զաարուրին զրկեց երկու ոտքից. այդ օրն աղջկա աչքի առջեւ զոհվեցին ավագ քույրն ու զարմիկը:

Ռուս բժիշկները, որոնց օգնությանը դիմել Էին սիրիացի գործընկերները, Սիդրային օգնել են վերականգնողական բուժընթաց անցնել:

Այժմ դպրոցականը երազում Է համալսարան ընդունվել եւ կրկին գալ Մոսկվա, որպեսզի շնորհակալություն հայտնի նրանց, ովքեր իրեն վերադարձրեցին քայլելու հնարավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]