Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրանսիացի գյուտարար Լուի Պուզանը ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումից ակնկալում է հայկական և ֆրանսիական ընկերությունների սերտ համագործակցություն

Ֆրանսիացի գյուտարար Լուի Պուզանը ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումից 
ակնկալում է հայկական և ֆրանսիական ընկերությունների սերտ համագործակցություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներից Լուի Պուզանը ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի արդյունքում հայկական և ֆրանսիական ընկերությունների սերտ համագործակցություն է ակնկալում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց.

«Հույս ունեմ, որ տնտեսական ֆորումի շրջանակում մասնավորապես հայկական ու ֆրանսիական ընկերությունները կհամագործակցեն և համատեղ գաղափարներ կզարգացնեն։ Դրա արդյունքում կկարողանանք ստեղծել նաև այնպիսի արտադրանք, որը կմտնի միջազգային շուկա»:

Նա փակագծերը չբացեց: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը նշեց՝ ֆորումի ընթացքում կարևոր հայտարարություններ են լինելու, և Պուզանն այս հայտարարություններն անողներից մեկն է  լինելու: Ադամյանը հույս հայտնեց՝ ֆորումի արդյունքում Հայաստանն իսկապես մեծ ձեռքբերումներ է ունենալու:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]