Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Մանե Ադամյանը վստահ է` Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը կարևոր դեր է ունենալու Հայաստանում ինովացիայի զարգացման համար


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող տնտեսական ֆորումի արդյունքում Հայաստանը շատ կարևոր ձեռքբերումներ է ունենալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար  Մանե Ադամյանը վստահություն հայտնեց, որ այն գործընթացները, որոնք կմեկնարկեն ֆորումի շրջանակներում, կարևոր դեր են ունենալու Հայաստանում ինովացիայի զարգացման համար:

«Ֆորումի շրջանակներում ակնկալում ենք  400 հյուր ունենալ՝ մոտ 60 պետությունից: Տնտեսական ֆորումի  նպատակն ընդհանուր ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ամրապնդումն է,  և կածում եմ, որ վաղվա ֆորումի շրջանակներում մենք միանշանակ կարողանալու ենք անել դա, քանի որ կա լուրջ ներկայացվածություն  թե մասնակից պետությունների քանակի, թե գործարարների տեսանկյունից»,-ասաց նա:

Մանե Ադամյանի խոսքով՝ տնտեսական ֆորումի ընթացքում կարևոր հայտարարություններ են հնչելու:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը:

 

 

 




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով

... վերջին լուր "Ֆրանկոֆոնիա" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ