Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ն կփորձի ԱՄՆ-ին համոզել Իրանին չանջատել SWIFT-ից. Financial Times

ԵՄ-ն կփորձի ԱՄՆ-ին համոզել Իրանին չանջատել SWIFT-ից. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) երկրների ֆինանսների նախարարները կփորձեն ԱՄՆ-ի վարչակազմին համոզել Իրանին չանջատել SWIFT միջազգային վճարային համակարգից: Հոկտեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգին, որին միացած են ավելի քան 11 հազար ֆինանսական ինստիտուտներ ավելի քան 200 երկրներում: «Մեր հարցը հետեւյալն Է. ինչու շենքից հանել բոլոր Էլեկտրական կաբելները, եթե կարելի Է պարզապես անջատել լույսը,- գաղտնիության պայմաններով հրատարակությանը հայտարարել Է եվրոպացի մի դիվանագետ:

- Եթե կարելի Է որոշել, թե որ բանկի նկատմամբ պետք Է պատժամիջոցներ սահմանել, ապա անհրաժեշտություն չկա SWIFT-ին հարկադրել անջատելու Իրանին»: Այս մոտեցման մասին ԵՄ-ի երկրների ֆինանսների նախարարությունների ղեկավարները, հրատարակության տվյալներով՝ մտադիր են հայտարարել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ կայանալիք հանդիպումներում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի՝ հոկտեմբերի 9-ին Ինդոնեզիայի Բալի կղզում մեկնարկած ամենամյա հանդիպմանը: Հանդիպումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]