Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքական կայքն անդրադարձել է Տրապիզոնի հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքին

Թուրքական կայքն անդրադարձել է Տրապիզոնի հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական karadenizgazete.com.tr կայքն անդրադարձել է Թուրքիայի Տրապիզոնի Օրթահիսար շրջանում գտնվող, միակ կանգուն մնացած հայկական վանքին՝ Սուրբ Ամենափրկչին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքի փոխանցմամբ՝ վանքն այժմ գտնվում է փլուզման եզրին: 

«Տրապիզոնում ժամանակին եղել է շուրջ 200 հայկական եկեղեցի և վանք, որոնցից ոչ մեկն այսօր կանգուն չէ, մի քանի վանքեր էլ որպես սեփականություն գտնվում են անհատների կալվածքների տարածքում»,-մեջբերում է կայքը պրոֆեսոր Իսմայիլ Քյոսեի խոսքերը: 

Թուրք պրոֆեսորի պնդմամբ՝ վանքերն ու եկեղեցիները  պետականացնելն ու պետական պահպանության տակ վերցնելը շատ կարևոր հանգամանք է, չնայած նրան, որ պահանջում է մեծ ֆինանսներ: 

Թուրք պրոֆեսոր Իսմայիլ Քյոսեն Սևծովյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս է:

Տրապիզոնի Սուրբ Ամենափրկիչ վանքը կառուցվել է 1424թ. Ստեփան Բաղդասարի կողմից:

Վանքի տարածքում պահպանվել են բազմաթիվ հայկական խաչքարեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]