Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

ԵՐԵՎԱն, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար  Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղար Վիկտոր Դիմովսկիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջև օրակարգը հարստացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՖՄԿ նախարարական համաժողովի և 17-րդ գագաթաժողովի կազմակերպչական և օրակարգային հարցերի շուրջ: Այդ համատեքստում պետքարտուղար Դիմովկսին գոհունակություն է հայտնել միջոցառումների կազմակերպվածության բարձր մակարդակի առնչությամբ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես բազմակողմ և երկկողմ ձևաչափերով կապերի առավել զարգացման արդյունավետ հարթակ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ անդրադառնալով նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Զոհրաբ Մնացականյանը և Վիկտոր Դիմովսկին մտքեր են փոխանակել կովկասյան և բալկանյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]