Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շախմատի խոստումնալից և հեռանկարային սերունդ ունենք. Արշակ Պետրոսյան

Շախմատի խոստումնալից և հեռանկարային սերունդ ունենք. Արշակ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի կարծիքով շախմատի նոր սերունդը խոստումնալից է և հեռանկարային:

«Մենք 43-րդ Օլիմպիադան սկսեցինք 8-րդ վարկանիշով և ավարտեցինք այն 8-րդ տեղով: Չէի ասի, թե լավ ենք հանդես եկել, բայց վատ էլ չէր: Սակայն մեզանից միշտ էլ սպասելիքներ շատ են: Կարևոր և ուրախալի փաստ եմ համարում այն, որ թիմը համալրվեց երիտասարդ շախմատիստներով, ինչպիսին, օրինակ, Հայկ Մարտիրոսյանն է: Նա փայլուն ելույթ ունեցավ, նույնը կարող եմ ասել նաև Ռոբերտ Հովհաննիսյանի մասին: Մենք նոր սերունդ ունենք, որը խոստումնալից է և հեռանկարային»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Խոսելով առանձին խաղերի մասին՝ Պետրոսյանն առանձնացրեց ԱՄՆ հետ մրցախաղը, որտեղ, ըստ մարզչի, ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես ենթադրվում էր, և պարտիաներից մեկում, որտեղ հաղթանակի սպասելիք կար, հակառակը ստացվեց:

Անդրադառնալով Օլիմպիադայի արդեն կրկնակի չեմպիոններին` Չինաստանի ընտրանուն, Պետրոսյանը փաստեց, որ նրանք սկսել են մեծ դեր խաղալ նաև շախմատի աշխարհում:

Բաթումում կայացած շախմատի Համաշխարհային 43-րդ Օլիմպիադայում թե կանանց, և թե տղամարդկանց պայքարում ոսկե մեդալները նվաճեցին Չինաստանը ներկայացուցիչները: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալները բաժին հասան ԱՄՆ հավաքականին, իսկ բրոնզը՝ Ռուսաստանի ընտրանուն: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակեց 16 միավոր և գրավեց 8-րդ հորիզոնականը: Թիմը ուներ լավ հնարավորություն մեդալ նվաճելու, սակայն վճռորոշ դարձավ 10-րդ տուրում ԱՄՆ-ից կրած ցավալի պարտությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]