Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ժառանգությունն» աջակցում է վերամշակված Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգին

«Ժառանգությունն» աջակցում է վերամշակված Ընտրական օրենսգրքի նոր 
հայեցակարգին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ժառանգություն» կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև: 

Չնայած «Ժառանգությունը» շարունակում է հակված մնալ կուսակցությունների համար անցողիկ շեմը 3%, դաշինքների համար 5% սահմանելու, իսկ ընտրագրավը մինչեւ 5 միլիոն դրամի նվազեցնելու տեսակետին եւ, ընդհանրապես, նոր Սահմանդրության ու նրան համապատասխան նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը, այնուամենայնիվ, առաջարկվող փոփոխությունները, մեր հայացքով, զգալի առաջընթաց են գործող Ընտրական օրենսգրքի համեմատ: Նրանում ներառվել են ոչ միայն «Ժառանգության» եւ այլ կուսակցությունների կողմից մշակված որոշ առաջարկներ, այլեւ հասարակական ու միջազգային կազմակերպությունների տարբեր դիտողություններ, որոնք ի զորու են ապահովել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու պետական հանձնառությունը:

Լիահույս ենք, որ փոփոխված օրենսգրքի պայմաններում Հայաստանում տեղի կունենան էլ ավելի քաղաքական, ծրագրային, ժողովրդավարական արժեքներին համահունչ խորհրդարանական ընտրություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]