Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անհամբեր սպասում եմ Հայաստան ժամանելուն. Յուրա Մովսիսյան

Անհամբեր սպասում եմ Հայաստան ժամանելուն. Յուրա Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող 3 տարվա դադարից հետո վերադառնում է հավաքական, ինչի կապակցությամբ գրառում է կատարել:

«Երեք տարի ազգային թիմում չխաղալուց հետո, ես որոշեցի վերադառնալ և նորից խաղալ: Չէի կարծում, որ երբևէ կվերադառնամ, այն ամենի պատճառով, ինչ եղել էր, սակայն մենք ունենք նոր Հայաստան, առավել ոչինչ ինձ չի հպարտացնում, քան նորից թիմում խաղալը: Անհամբեր սպասում եմ Հայաստան ժամանելուն: Հույս ունեմ լեփ-լեցուն մարզադաշտ տեսնել ամսի 13-ին և 16-ին: Միայն երկրպագուների աջակցությամբ մենք կկարողանանք կրկին հաղթել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Մովսիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]