Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի շրջանակներում միջոցառումներ են նախատեսված նաեւ Սեւանում. քաղաք կայցելի Գրենոբլի պատվիրակությունը

Ֆրանկոֆոնիայի շրջանակներում միջոցառումներ են նախատեսված նաեւ Սեւանում. քաղաք կայցելի Գրենոբլի պատվիրակությունը

ԳԱՎԱՌ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 7-ից մայրաքաղաք Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կընդգրկեն նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքը, որտեղ սպասվում է Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքի պատվիրակության հատուկ այցը՝ քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, Գրենոբլի պատվիրակությունը հոկտեմբերի 11-ին կայցելի Սեւան քաղաք, որի հետ Գրենոբլը համագործակցում է արդեն 14 տարի:

«Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ, ինչպես նաեւ մի շարք այցելություններ համայնքի տարբեր հաստատություններ, որտեղ պատվավոր հյուրերը կծանոթանան այս տարիների ընթացքում համագործակցության միջոցով իրականացված ծրագրերին, ընթացիկ աշխատանքներին: Գրենոբլի քաղաքապետին ուղեկցելու են Ֆրանսիայի Հանրապետության հայ ներկայացուցիչներ, որոնց ջանքերի շնորհիվ է նաեւ ապակենտրոնացված համագործակցությունն այս տարիների ընթացքում կյանքի կոչվել, դարձել կենսունակ: Սեւանցիներն անհամբեր սպասում են իրենց հյուրերին: Այցի շրջանակներում առաջին անգամ իրենց պաշտոնավարման ընթացքում անձամբ կհանդիպեն Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը եւ Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը:

Հյուրերը կայցելեն Սեւանի քաղաքապետարան, բժշկական կենտրոն, բազմագործառութային քոլեջ, «Հեքիաթ» մանկապարտեզ, մարզադպրոց եւ երաժշտական դպրոց, կհանդիպեն ֆրանկոֆոնիայի դասընթացների եւ Գրենոբլի երաժշտական փառատոնի մասնակիցներին, կծանոթանան համագործակցության շրջանակներում Սեւանի թերակղզում բացված զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի աշխատանքներին, կիրականացնեն ճանաչողական այցեր, իսկ վերջում կողմերը պայմանավորվածություն ձեռք կբերեն համագործակցության հետագա ծրագրերի կազմման շուրջ»,- ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am