Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իվետա Մուկուչյանի հույզերն ու ապրումներն արտացոլվել են նրա նոր հոլովակում

Իվետա Մուկուչյանի հույզերն ու ապրումներն արտացոլվել են նրա նոր հոլովակում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իվետա Մուկուչյանը, ում հաճախ անվանում են հայկական շոու-բիզնեսի «դիվա», երաժշտասերների դատին է հանձնել նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: «Մարգո» վերտառությամբ եռագրությունը երգչուհու տատիկի, անձնական պատմությունների և  սրտի բաբախի մասին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  տեսահոլովակի ինչպես առաջին հատվածը, այնպես էլ ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։ «Այստեղ պատմություններ են ուժեղացող, ձևավորվող մարդու մասին, ով, թեև պարբերաբար մութ տեղեր է ընկել, ստիպված է եղել դժվարությունների միջով անցնել, բայց հաջողել է, կարողացել է վերերկրային օգնությամբ ուժերը հավաքել և դուրս գալ յուրաքանչյուր դժվարին իրավիճակից»,- նշեց երգչուհին։

Եռագրության առաջին հատվածը վերնագրված և նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, ով մահացել է Իվետայի ծնունդից առաջ։ Չնայած նրանք հանդիպելու և շփվելու հնարավորություն չեն ունեցել, նրանց միջև անբացատրելի կապ է եղել:

«Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը»,- խոստովանեց Մուկուչյանը։

Երգչուհու խոսքով` այս նախագծով ամենևին ցանկություն չի ունեցել զարմացնել վոկալ տվյալներով, երաժշտական լուծումներով։ «Ավելի ճիշտ կլինի ասել, որ սա իմ արտիստական սրտի բաբախն է։ Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ՝ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ»,- ընդգծեց նա։

Երգում կա  մի հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգը։ «Սա գերմանացի պրոդյուսերների ցանկությունն էր, որ անձնական պատմությունը զուգորդվեր այլ երգով, որն իր մաքրությամբ ու բնույթով եզակի է։ Պետք է ասեմ, որ ինձ համար այն, կարծես, կատարսիս լիներ, մաքրագործում»,- եզրափակեց Իվա-դիվան։

«Մարգո»-ի առաջին մասի երաժշտության հեղինակները Իվետա Մուկուչյանը և Բրեդ Քլերլին են, գործիքավորումն իրականացրել է Պաբլո Մատեոն, երաժշտական ձևավորումն ու համագործիքավորումը կատարել է Դեիմոս Վիրգիլիտտոն: Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվինն է: Եռագրության երկրորդ և երրորդ հատվածները կներկայացվեն առաջիկայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am