Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄԷ-ում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով

ԱՄԷ-ում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հինգ տարվա ընթացքում աճել է 25 միլիոն դոլարից  մինչև 250 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած նախարարական համաժողովից հետո լրագրողներին հայտնեց ԱՄԷ պետական նախարար Զաքի Նուսեյբան:

«Սրանից հինգ-վեց տարի առաջ ընկերներիցս մեկն առաջին անգամ այցելեց Հայաստան և վերադարձին ինձ ապշած ասաց՝ «Աստված իմ, մենք հայտնաբերել ենք Շվեյցարիա հենց մեր կողքին»: Եվրոպայում ներդրման համար անհրաժեշտ տեղ ու ոլորտ փնտրելու փոխարեն մենք դա կանենք այստեղ՝ Հայաստանում՝ լեռներով, լճով: Այստեղ կա անհրաժեշտ հողը դրա համար»,- շեշտեց պետական նախարարը:

Նրա խոսքով` Էմիրությունների համար կարևոր են նաև Հայաստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները:

«Վերջերս մենք տոնեցինք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման քսանամյակը։ Առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 25 միլիոն դոլարից  մինչև 250 մլն դոլար՝ հինգ տարվա ընթացքում։  Հայաստանից Էմիրություններ կա ուղիղ թռիչ՝ երեք ժամ տևողությամբ։ Եվ ուրեմն, մենք տեսնում ենք, որ հարաբերությունների ուժեղացման ներուժը շատ մեծ է և կարևոր»,- ասաց Զաքի Նուսեյբան:

Միացյալ Էմիրությունները 2010թ.-ից սկսած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդ-անդամ են: Պետական նախարարի խոսքով` իրենք հույս ունեն, որ շուտով կդառնան կազմակերպության լիիրավ անդամ:

«Մեզ համար ֆրանսերենը չափազանց կարեւոր է, քանի որ տարբեր մշակույթների երկխոսության լեզու է։  Ոմանք ֆրանսերենը կոչում են նաեւ խաղաղության երկխոսության լեզու։ Էմիրությունները Ֆրանկոֆոնիայի իր հանձնառությունն ավելի ամուր հիմքերի վրա դրեց 1974-ի ամռան սկզբին, երբ Շեյխ Զայեդը եկավ Եվրոպա՝ ռազմավարական հարաբերությունների սկիզբ դնելու Ֆրանսիայի, Եվրոպայի  եւ, հատկապես, ֆրանսախոս համայնքի հետ։ Մենք 2010-ից սկսած ֆրանկոֆոնիայի դիտորտ-անդամ ենք, և հուսամ՝ շուտով կդառնանք լիիրավ անդամ»,- նշեց Զաքի Նուսեյբան:

ԱՄԷ պետական նախարարը նաև մեծ ցավ հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]