Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ժան Գառզուի և Մարտիրոս Սարյանի կտավների պատկերով գեղաթերթիկը շրջանառության մեջ դրվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում

Ժան Գառզուի և Մարտիրոս Սարյանի կտավների պատկերով գեղաթերթիկը 
շրջանառության մեջ դրվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի» շրջանակներում «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկ մարվեց և դրվեց շրջանառության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարման արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 8-ին:

Գեղաթերթիկի մարումն իրականացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

 Նամականիշը ներառում է մի հատված գեղաթերթիկի վրա պատկերված՝  ֆրանսահայ ականավոր նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Բեռնամբարձիչ նավեր» (1983թ.) և մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» (1923թ.) կտավներից: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի խորհրդանիշը և «Ապրել միասին» կարգախոսը՝ հայերեն և ֆրանսերեն: 

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 12.000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայներներն են Վահագն Մկրտչյանը և Աննա Բաղդասարյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]