1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տոկիոյում կփակեն աշխարհում խոշորագույն Ձկան շուկան

Տոկիոյում կփակեն աշխարհում խոշորագույն Ձկան շուկան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Ցուկիձիի ձկան շուկան, որն ամենահինն ու խոշորագույնն Է աշխարհում, անցած հանգստյան օրերին անցկացրեց վերջին աճուրդը: Այս շաբաթվա հինգշաբթի օրն այն տեղափոխվում Է նոր վայր Տոյոսուի շրջանում՝ Տոկիոյի կենտրոնից շատ ավելի հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն:

Զբոսաշրջիկների համար շուկան փակվել Է սեպտեմբերի 29-ին: Առավոտյան ժամը 4-ի կողմերն ամբողջ աշխարհից մարդիկ Էին ժամանում՝ տեսնելու ձկան առավոտյան աճուրդը: Շուկան տեղափոխելու որոշումը, որն 83 տարի գոյություն ուներ Ցուկիձիի շրջանում, հարուցել Է ձկնորսների դժգոհությունը: Սակայն քաղաքային իշխանությունները պնդում են, որ վերջին տարիներին շատ շինություններ խարխլվել են, իսկ սանիտարական պայմանները հեռու են նորմայից:

Այժմ Տոկիոյի նահանգապետը ցանկանում Է 2020 թվականի Օլիմպիադայի առթիվ մաքրել տարածքը եւ այստեղ վիթխարի չափերի կայանատեղ բացել, տարածքի հետագա ճակատագիրն առայժմ հայտնի չԷ: Ցուկիձիում Ձկան շուկան բացվել Է 1935 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր Ճապոնիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն Է: Օրական շուկա Է այցելում շուրջ 42 հազար մարդ, իսկ դրա շրջանառությունը, ինչպես նշված Է կառավարության բրոշյուրում, կազմում Է մոտավորապես հազար 628 տոննա ձուկ եւ ծովամթերք՝ 1,6 միլիարդ իեն արժողությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]