Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանայք 45 տարեկանից հետո տղամարդկանցից ավելի հաճախ են տառապում դեմենցիայով եւ Պարկինսոնի հիվանդությամբ

Կանայք 45 տարեկանից հետո տղամարդկանցից ավելի հաճախ են տառապում դեմենցիայով եւ Պարկինսոնի հիվանդությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 45 տարեկանից հետո կանանց գրեթե կեսը եւ յուրաքանչյուր երրորդ տղամարդը ենթակա են դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության կամ ինսուլտ են տարել: Այդ մասին, վկայակոչելով Ռոտերդամի բժշկական կենտրոնի հետազոտողներին, հայտնել Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությանը մասնակցել Է 45-ից բարձր տարիքի 12 հազար 102 մարդ, որոնք նկատմամբ հսկողություն Է իրականացվել 1990-ից մինչեւ 2016 թվականը: Արդյունքում՝ պարզվել Է, որ պացիենտներից 1489-ի մոտ կան դեմենցիայի նշաններ, 1285-ը ինսուլտ Է տարել, իսկ 263-ի մոտ հայտնաբերվել Է Պարկինսոնի հիվանդություն: Ինչպես պարզվել Է, կանայք ավելի շատ են ենթակա այս հիվանդություններին. նրանց մոտ հիվանդանալու հնարավորությունը կազմում Է 48,2 տոկոս: Մինչդեռ տղամարդկանց մոտ ռիսկի ցուցանիշը փոքր-քիչ ավելի ցածր Է եւ հավասար Է 36,3 տոկոսի:

Կանանց առողջության համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում Է հատկապես դեմենցիան. այդ հիվանդությունն ախտորոշել են 25,9 տոկոսի մոտ այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ այս հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել միայն 13,7 տոկոսի մոտ: Այս հիվանդություններից մեկի զոհը դառնալու ամենափոքր շանսերը վերաբերում են Պարկինսոնի հիվանդությանը, որն ախտորոշել են տղամարդկանց 3,6 տոկոսի եւ կանանց՝ 3,3 տոկոսի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]