Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը կողմ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը կողմ է դեկտեմբերին արտահերթ 
խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը կողմ է արտահայտվել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արման Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը: 

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,- գրել է Սահակյանը։

Արման Սահակյանը ներկայացնում էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, սակայն հունիսի 2-ին հայտարարեց խմբակցությունը լքելու մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]