Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երգիչ Գարուն մտադիր է դիջեյ դառնալ

Երգիչ Գարուն մտադիր է դիջեյ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Notre Dame de Paris մյուզիքլում Կվազիմոդոյի առաջին դերակատար Գարուն մտադիր Է իր ուժերը փորձել Էլեկտրոնային երաժշտության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Այն, ինչ ես կատարում եմ, երբեմն տարբերվում Է նրանից, ինչը ես ինքս լսում եմ: Ինձ դուր Է գալիս Էլեկտրոնային երաժշտությունը, բայց ես երբեք հանդես չեմ եկել որպես դիջեյ: Այնպես որ ես կցանկանայի ավելի շատ աշխատել այդ երաժշտության արտադրության բնագավառում,-ասել Է Գարուն:-շատ հետաքրքիր կլիներ Էլեկտրո ոճով բլյուզ եւ ռոք կատարել, որոնք ես սիրում եմ»:

Երաժշտի երգացանկը ներառում Է երաժշտական տարբեր ուղղություններ, այդ թվում՝ դասական, բլյուզ եւ ռոք: Գարուն հաճախ Է քաջ հայտնի կոմպոզիցիաները կատարում նոր ոճաբանությամբ: «Ես միշտ (եւ հատկապես ընթացիկ շրջագայության ժամանակ) աշխատում եմ փոխել երգերը, իրար եմ խառնում տարբեր կոմպոզիցիաներ: Այսպես, օրինակ, ես Սելին Դիոնի հետ մեր Sous Le Vent բալլադը կատարում եմ Cranberries խմբի Zombie ռոք-կոմպոզիցիայի ոճով»,-պատմել Է Գարուն, պարզաբանելով, որ այդ կերպ «հին երգերին պարգեւում Է նոր, մեկ ուրիշ կյանք»:

Գարուն (իսկական անունը՝ Պիեռ Գարան) նվագում Է երաժշտական տարբեր գործիքներ, դերասան Է: World Music Awards եւ Le Flix - Rvlation au Qubec հեղինակավոր մրցանակների դափնեկիր Է: 1997 թվականին Գարուն Notre Dame de Paris մյուզիքլի հեղինակների՝ Լյուկ Պլամոնդոնի եւ Ռիկարդո Կոչանտեի կողմից հաստատվել Է Կվազիմոդոյի դերում, որը նրան համաշխարհային փառք բերեց: Դրան հաջորդել Է համագործակցությունը երգչուհի Սելին Դիոնի եւ պրոդյուսեր Ռընե Անջելիլի հետ: Գարուի տասը սկավառակներից արդեն առաջինը՝ Seul-ը («Միայնակը»), 2000 թվականին Ֆրանսիայում 2,5 մլն օրինակով վաճառվել Է 11 շաբաթվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]