Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հովեր» երգչախումբը Կոմիտասի «Պատարագը» հնչեցրեց Հառիճավանքում

«Հովեր» երգչախումբը Կոմիտասի «Պատարագը» հնչեցրեց Հառիճավանքում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը Հառիճավանքում կատարեց Կոմիտասի «Պատարագ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը «Պատարագը» Հառիճավանքում կատարելը պատահական չի համարում: «Հառիճավանքը միջնադարյան կարևոր վանական համալիրներից մեկն է. Կոմիտասը մի քանի անգամ այցելել է այստեղ»,-նշեց նա:

«Կոմիտասը «Պատարագ»-ին անդրադարձել է ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Նա տարբեր տարիների  «Պատարագ»-ի բազմաձայնման մշակման փորձեր է արել: Ամբողջությամբ պահպանվել է միայն 1915 թվականի գարնանն ավարտած այս «Պատարագ»-ը»,-պատմեց Թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքով` «Պատարագ»-ը բարդ է և երգեցողությունը պետք է հիմնվեր ոչ թե եվրոպական դասական երաժշտության բազմաձայնությունների սկզբունքի, այլ միաձայնության վրա. դա հարուստ, շքեղ երգեցողություն է:

Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարանինստիտուտում Հայաստանի մանկական երգչախմբերի համերգով: Գիտաժողով-փառատոնը հիմնվել է 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ երեք տարիներին այն անցկացրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը` ներգրավելով միջազգային հեղինակություն վայելող երաժիշտների և գիտնականների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]