Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բարսելոնայում ընթանում Է Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորման արարողությունը

Բարսելոնայում ընթանում Է Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում ընթանում Է հոկտեմբերի 6-ին մահացած օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է 24 Horas հեռուստաալիքը:

Արարողությունը, որը տեղի Է ունենում թաղման ծեսերի «Լես-Կորտս» կենտրոնում, ժամանել են թագուհի Սոֆյան, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռան, կատալոնյան խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենը, տենոր Խոսե Կարերասը, Բարսելոնայի քաղաքագլուխ Ալա Կոլաուն, Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Պերեսա Կունիլիերան, Իսպանիայի մշակույթի նախարար Խոսե Գիրաոն, «Լիսեո» թատրոնի ղեկավարը եւ շատ ու շատ ուրիշներ:

Արարողությունից հետո Կաբալիեն հողին կհանձնվի Սան Անդրեու գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ծնողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]