1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աստվածաշունչը թարգմանել են աշխարհի հազարերորդ լեզվով

Աստվածաշունչը թարգմանել են աշխարհի հազարերորդ լեզվով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստվածաշնչի թարգմանությունն աշխարհի հազարերորդ լեզվով տոնել են Հարավային Սուդանում, որտեղ ապրում Է կելիկո ժողովուրդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Сhristian Post ամերիկյան հրատարակությունը:

«Կելիկո լեզվով Նոր Կտակարանի օծման արարողությունը տեղի Է ունեցել փախստականների Բիդի-Բիդի ճամբարում, որը փախստականների՝ մեծությամբ երկրորդ ճամբարն Է աշխարհում, որտեղ այսօր ապրում Է ավելի քան քառորդ միլիոն մարդ: Հենց այս խորը հավատքի տեր մարդկանց համար Էլ կատարվել Է թարգմանությունը»,-հրատարակությանը հայտնել Է «Wycliffe Bible Translators» կազմակերպության ամերիկյան բաժանմունքի տնօրեն Ռաս Հարսմանը:

Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ այն հազար լեզուները, որոնցով Աստվածաշունչն արդեն թարգմանված Է, կազմում են աշխարհի բոլոր լեզուների միայն տասներորդ մասը:

Հարսմանի խոսքով՝ այսօրվա դրությամբ շարունակվում են Աստվածաշնչի թարգմանությունները եւս 2500 լեզուներով, եւ դրանցից շատերը մոտենում են ավարտին, բայց մնում Է եւս մոտավորապես 1600 լեզու, որոնցով թարգմանությունը նույնիսկ դեռ չի Էլ սկսվել: Աշխարհի բոլոր լեզուներով Սուրբ գրքի թարգմանությունը պլանավորում են իրականացնել մինչեւ 2025 թվականը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]