Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լենա Նազարյանը մյուս քաղաքական ուժերից վարչապետի թեկնածու առաջադրել- չառաջադրելու մասին հստակ հայտարարության անհրաժեշտություն է տեսնում

Լենա Նազարյանը մյուս քաղաքական ուժերից վարչապետի թեկնածու առաջադրել-
չառաջադրելու մասին հստակ հայտարարության անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական ուժերը պետք է շատ պարզ խոսեն, հայտնեն՝ արդյոք պատրաստվում են վարչապետի թեկնածու չառաջադրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ու հավելեց՝ իրենք միշտ պատրաստ են բանակցությունների:

«Շատ ուրախ եմ, որ խորհրդարանական մյուս ուժերի դիրքորոշումները մեղմացել են և այլևս այնքան ծայրահեղ չեն: Սակայն կարևոր եմ համարում, որ հիմա քաղաքական ուժերը շատ ավելի պարզ խոսեն, հայտնեն՝ նրանք պատրաստվո՞ւմ են թեկնածու չառաջադրել, եթե վարչապետը հրաժարական տա, արդյոք նրանք կո՞ղմ են, որ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին: Ես կարծում եմ, որ հստակությունները նրանց կողմից պետք է հնչեն»,-ասաց Նազարյանը:

Նազարյանի կարծիքով՝ քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է դադարի, և իրենց կողմից այդ  հնարավորությունը միշտ կա, պատրաստ են բանակցել: «Մենք պատրաստ ենք քննարկել նույնիսկ հոկտեմբերի 2-ի՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագծի ընդունումից հետո: Կարող են լինել այնպիսի իրավիճակներ, որ նույնիսկ անտեսելով հոկտեմբերի 2-ի այդ չարամիտ նախագիծը, պետք է նստել, հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի հնարավորինս շուտ լինի այս քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը»,-նշեց Նազարյանը:

Հարցին՝ մյուս քաղաքական ուժերից դեռևս հավաստիացում չե՞ն ստացել, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, ասաց՝ ոչ, կարծում է ՝ պետք է շատ ուղիղ ասեն, որ Փաշինյանի հրաժարականից հետո թեկնածու չեն առաջադրի:

Հոկտեմբերի երկուսի երեկոյան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կողմից հրավիրված արտահերթ նիստում ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին և ընդունեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Ելք»-ը դրան դեմ էր արտահայտվել` որակելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ձախողելու փորձ: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց հետ հանրահավաք անցկացրեց, հետո վարչապետը հանդիպում ունեցավ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ԱԺ-ում: Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպմանը առաջարկել էր ստորագրել հուշագիր, որ իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]