Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետնախարար Մարտիրոսյանը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Պետնախարար Մարտիրոսյանը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է 
ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրելնորանշանակ գլխավոր տնօրենին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը նշել է, որ Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 5-ին բավարարել է նախկին գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու խնդրանքը, և նոր որոշմամբ այդ պաշտոնին է նշանակվել Քաջիկ Խաչատրյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Ա. Միրզոյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար՝ նշելով, որ  այդ տարիներին մեծ է եղել Ներդրումային հիմնադրամի ունեցած դերակատարությունը հանրապետությունում փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության և հիփոթեկային շուկայի կայացման գործում:

Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Ք. Խաչատրյանն ունի պետական  կառավարման մեծ փորձ, ինչպես նաև, աշխատելով բանկային ոլորտում, քաջատեղյակ է ֆինանսական շուկային: Նահույս է հայտնել, որ նոր ղեկավարի ունեցած փորձն ու գիտելիքները կծառայեցվեն Հիմնադրամի կողմից  իրականացվող ծրագրերի արդյունավետության շարունակական բարձրացմանը և կապահովեն սպասվող  արդյունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]