1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանը ներկայացվել է Փարիզի միջազգային ցուցահանդեսում

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանը ներկայացվել է Փարիզի 
միջազգային ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի աջակցությամբ Հայաստանի 6 տուրօպերատորներ սեպտեմբերի 25-28-ին Փարիզում Հայաստանը ներկայացրել են Եվրոպայի խոշորագույն՝ «Top Resa 2018» զբոսաշրջային ցուցահանդեսին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տուրիզմ Արմենիա»-ի հանրային կապերի խմբից, ասոցիացիայի անդամ 2 և մեր շուկայում գործող 4 այլ տուրօպերատորներ Հայաստանը Փարիզի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել են միասնական տաղավարով։

Հայաստանյան տուրօպերատորները «Top Resa 2018»-ից վերադարձել են միջազգային գործընկերների շրջանում մեր երկրի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն ապահոված ու նոր գործնական պայմանավորվածություններով։

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախաշեմին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանի վրա, անհրաժեշտ էր մեր երկիրն ու զբոսաշրջային հմայքը ներկայացնել ոլորտի կարևորագույն միջազգային միջոցառումներից մեկում՝ «Top Resa 2018»-ում։ Այս էքսպոն դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսք ապահովելու շահավետ հարթակ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Երևանի ու Փարիզի միջև ուղիղ ավիաչվերթ է գործում»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

Որպես Հայաստանի գրավչություններ, ներկայացված են եղել գինու, արկածային, գյուղական, էկո զբոսաշրջության հնարավորություններն ու պատմամշակութային ժառանգությունը։ Օրինակ, «Ոսկեվազ» գինու գործարանը ներկայացրել է գինու տուրիզմը՝ հետաքրքիր էկոհամակարգով, Հայկական գորգի ազգային կենտրոնը շեշտադրել է Հայաստանի գորգագործության անկրկնելի ավանդույթները, «Ջրաղացի մոտ» հյուրատունը՝ գյուղական տուրիզմի գրավչությունները և այլն։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղևորահոսք ապահովող 13 տուրօպերատորներ՝ պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու նպատակով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]