Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

 ՌԴ-ն նախազգուշացնում է, որ Թբիլիսիի գործողություններն սպառնում են հարաբերությունների նորմալացմանը. Կարասին

 ՌԴ-ն նախազգուշացնում է, որ Թբիլիսիի գործողություններն սպառնում են հարաբերությունների նորմալացմանը. Կարասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը նախազգուշացնում Է վրացի գործընկերներին, որ միջազգային հարթակներում Թբիլիսիի ոչ բարեկամական գործողություններն սպառնալիքի տակ են դնում հարաբերությունների նորմալացման՝ 2012 թվականին սկսված գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 8-ին:

«Թբիլիսին առաջվա պես չի գնում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, շարունակում Է մեր նկատմամբ թշնամական գործունեությունը միջազգային հարթակներում, պատրաստակամորեն մասնակցում Է Ռուսաստանի զսպման նատօյական ռազմավարությանը: Ուղղակիորեն նախազգուշացնում ենք վրացի գործընկերներին, որ նման գործելակերպը սպառնալիքի տակ Է դնում հարաբերությունների նորմալացման՝ 2012 թվականին սկսված գործընթացը, որի պտուղներից այսօր օգտվում են երկու երկրների քաղաքացիները»,-ասել Է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ներկայում արտաքին առեւտրական գործընկերության եւ տրանսպորտի ոլորտներում ակնհայտ Է առաջընթացը ռուս-վրացական հարաբերություններում: Այս պայմաններում, Կարասինի խոսքով, բացառված չԷ փոխադարձ անայցագիր ռեժիմի սահմանումը, սակայն այստեղ խոչընդոտ Է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]