Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի շրջանակում կայացավ «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով կլոր սեղան

Ֆրանկոֆոնիայի շրջանակում կայացավ «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական 
զարգացում» թեմայով կլոր սեղան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի շրջանակում տեղի ունեցավ «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով կլոր սեղանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կլոր սեղանը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, դիմելով ներկաներին՝ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված համաժողովը շատ մեծ կարևորություն ունի:

«Նյու Յորքում տեղի ունեցած գագաթնաժողովը շատ բարձր մակարդակով անցկացվեց, ինչն էլ թույլ տվեց հայ և ֆրանսիացի մասնակիցներին մեկտեղել իրենց կարծիքները: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այնտեղ ներկայացրեց նոր Հայաստանի դիրքորոշումն այսօրվա քննարկվող թեմայի վերաբերյալ: «Կայուն զարգացման» ծրագրի շրջանակներում, որը խրախուսում է միջազգային մակարդակում անցկացվող համագործակցությունը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները բազմաթիվ ծրագրերում իրենց ներգրավվածությունն ունեն: Ֆրանսիական մոտ 12 համայնք ներկայացվել են Հայաստանում, որպեսզի կարողանան ուրբանիզմի, զբոսաշրջության զարգացման և այլ խնդիրների շուրջ համագործակցել»,- ասաց Լաքոտը:

Դեսպանն ընդգծեց, որ Ֆրանսիայում ավելի է զարգանում քաղաքացիական մասնակցությունը՝ բյուջետային, ֆինանսական զարգացման խնդիրներում, ինչպես նաև տարբեր հանրաքվեների միջոցով:

«Ժողովրդավարությունը պետք է ավելի ներառական լինի և կանանց, և երիտասարդներին կարողանա ներգրավել տեղական ժողովրդավարության խնդիրներում»,- շեշտեց Ժոնաթան Լաքոտը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորեց հանդիպումը, որի թեմատիկ ուղղվածությունը ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացումն է:

«Մենք հատկապես այս ուղղությամբ շատ բան ունենք վերցնելու Ֆրանսիայից, որովհետև այս երկիրը՝ ժողովրդավարության մասնակցային, հրապարակային գործընթացների առումով, կարելի է համարել լավագույն  փորձ ունեցողներից մեկը: Մենք ֆրանսիական տեղական ինքնակառավարման համակարգի հետ շփումների մեծ փորձ ունենք՝ արդեն 20 տարուց ավելի»,- ասաց Տերտերյանը:

Նա հույս հայտնեց, որ «Ժողովրդավարական և ընդգրկուն տեղական զարգացում» թեմայով կլոր սեղանը լավ առիթ կլինի մեկ անգամ ևս խոսելու այն ուղղությունների և մեսիջների մասին, որոնք ստացվում են միջազգային համագործակցության արդյունքում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]