Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լենա Նազարյանը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը համարում է ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների կուլիսային պայմանավորվածության արդյունք

Լենա Նազարյանը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծը համարում  
է ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների կուլիսային պայմանավորվածության 
արդյունք

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները գործում են հին քաղաքական տրամաբանությամբ, նրանք ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության նախագծի հետ կապված պայմանավորվածություն են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Ես գիտեմ, որ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները գործում են հին քաղաքական տրամաբանությամբ , նրանք կուլիսներում պայմանավորվել են կոնկրետ այդ նախագծի հետ կապված: Նրանք պայմանավորվել են և մտածել, որ հնարավոր է միասին նախագիծ հեղինակել, ընդունել` մոռանալով, որ դրսում մարդիկ դա նկատում են, և դա անհետևանք չի մնա: Սակայն, ինչպես տեսանք, դա պտտվեց նրանց դեմ»,-ասաց Նազարյանը:

Նրա կարծիքով` քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն հանրային պահանջը: Հոկտեմբերի երկուսի իրադարձությունները նրանց համար պետք է դաս լինեն, չեն կարող թաքուն պայմանավորվածություններ ձեռք բերել: «Ժողովուրդը հետևողական է: Եվ եթե մյուս խորհրդարանական ուժերն առաջադրեն վարչապետի թեկնածու կամ դեմ արտահայտվեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, դա շատ վտանգավոր հետևանքներ կունենա:  Հուսով եմ, որ խմբակցությունները ողջամիտ կլինեն ու այդ քայլին չեն գնա»,-ասաց Նազարյանն ու նկատեց` հանրության պահանջն է, որ հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն:

Նա կարծիքով` հարցեր քննարկելու համար քաղաքականության մեջ երկխոսելու դուռը չպետք է փակ լինի:

Հոկտեմբերի երկուսի երեկոյան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կողմից հրավիրված արտահերթ նիստում ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին և ընդունեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Ելք»-ը դրան դեմ էր արտահայտվել` որակելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ձախողելու փորձ: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց հետ հանրահավաք անցկացրեց, հետո վարչապետը հանդիպում ունեցավ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ԱԺ-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]