Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեում քննվող գործերի թիվը զգալիորեն ավելացել է, ծառայողներն աշխատել են գերծանրաբեռնված

Քննչական կոմիտեում քննվող գործերի թիվը զգալիորեն ավելացել է, ծառայողներն 
աշխատել են գերծանրաբեռնված

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց դերակատարության կարևորությունն ու նշանակությունը երկրում օրինականության հաստատման գործում:  ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«2018 թվականի 9 ամիսներին ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված, քննիչների վարույթում քննվել է 19 հազար 521 քրեական գործ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4 հազար 105-ով, կամ 26.6 տոկոսով: Ընդ որում, գործերի 41 տոկոսը բաժին է ընկել 2018 հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց Հայկ Գրիգորյանը:

Կոմիտեի նախագահը նշեց, որ քրեական գործերի աննախադեպ աճի համատեքստում աշխատանքի բարձր մակարդակը ոչ միայն պահպանվել ,է այլև աճել: Ավարտված գործերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2 հազար 347-ով: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտվել է 6 հազար 390 քրեական գործով, որից 34.1 տոկոսն ավարտվել  է երրորդ եռամսյակում:

«Այս տվյալները վկայում են, որ Քննչական կոմիտեի ծառայողները ջանք ու եռանդ չեն խնայում հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտելու նախաքննությունն՝ անհարկի անհարմարություններ չպատճառելով քաղաքացիներին»,-ասաց Հայկ Գրիգորյանը:   

2015 թ. սեպտեմբերի 25-ին կառավարության նիստում որոշվել է, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի 8-ը նշել որպես Քննչական կոմիտեի ծառայողի օր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]