1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատի մարզում արտադրվել է ավելի քան 80 հազար տոննա խաղող

Արարատի մարզում արտադրվել է ավելի քան 80 հազար տոննա խաղող

ԱՐՏԱՇԱՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում հոկտեմբերի 8-ի դրությամբ մարզի 15 մթերող կազմակերպությունների կողմից իրականացվել է ավելի քան 50 հազար տոննա խաղողի մթերում: Կախված խաղողի որակից, տեսակից, քաղցրությունից` մթերման գինը տարբեր գործարաններում եղել է միջինում 140 դրամ: Առանձին սորտերի մթերման գինը հասել է մինչեւ 200-220 դրամի:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ մարզում այս տարի արտադրվել է ավելի քան 80 հազար տոննա խաղող: Խաղողի բերքի որոշ մասը վնասվել է գարնան ցրտահարության, իսկ սեղանի գրեթե բոլոր սորտերին վնաս է պատճառել այգիներում նկատված միլդ հիվանդությունը:
Տերտերյանի խոսքով, մթերման սեզոնը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ գյուղացու այգիներում այլեւս չմնա ոչ մի ողկույզ խաղող: Որոշ համայնքներում իրականացվում են նաեւ խաղողի գնում` սառնարանային տնտեսություններում պահելու կամ արտահանելու նպատակով:
Արարատի մարզում իրականացվում է նաեւ այգիների երիտասարդացման գործընթաց: Հիշյալ այգիները մարզում հասնում են շուրջ 300 հա-ի: Իսկ մարզի խաղողի այգիները 4158 հա են:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]