Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստան բերեց տիեզերքում 197 օր անցկացրած ՀՀ պետական դրոշը

Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստան բերեց տիեզերքում 197 օր անցկացրած 
ՀՀ պետական դրոշը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏՄԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Զվարթնոց» օդանավակայան հոկտեմբերի 6-ին  ժամանեց փորձարկիչ տիեզերագնաց, Ռուսաստանի Դաշնության հերոս Անտոն Շկապլերովը, ով իր հետ բերեց Միջազգային տիեզերական կայանում 197 օր անցկացրած Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Շկապլերով նշեց, որ  ինքն ավելի քան 8 հազար անգամ պտտվել է Երկրի շուրջը, տիեզերքից բազմաթիվ անգամ տեսել է Հայաստանը, Երևանը և Սևանա լիճը, նկարել այդ տեսարանները և տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:

«Ես երազում էի լինել Հայաստանում և շնորհիվ բարերար Հրաչյա Պողոսյանի հնարավորություն ունեցա ժամանել և ավելի մոտիկից ծանոթանալ երկրի հետ: Ցավոք, կարճ ժամանակով եմ գալիս՝ ընդամենը երեք օր, որովհետև ներկայումս տիեզերական թռիչքից հետո վերականգման փուլում եմ գտնվում, սակայն կհասցնեմ գոնե հիմնական տեսարժան վայրերն ուսումնասիրել: Կարծում եմ՝ մյուս անգամ ավելի երկար ժամանակով կգամ»,- ասաց Շկապլերովը:

Տիեզերագնացը պատրաստվում է դրոշը նվիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Շկապլերովը նաև հայտնեց, որ երկու շաբաթ հետո տիեզերագնաց Օլեգ Արտեմևը Հայաստան է  բերելու Երևանի դրոշը:

Անտոն Շկապլերովը Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]