Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հրոյտեր»-ի դեմ խաղին


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Յան Ռեբենսբուրգ»-ը արտագնա խաղում մրցեց «Հրոյտեր»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 14 միավոր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ