Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրեցիները լռեցին 94 վայրկյան՝ հարգանքի տուրք մատուցելով աշխարհահռչակ երգչի հիշատակին

Գյումրեցիները լռեցին 94 վայրկյան՝ հարգանքի տուրք մատուցելով աշխարհահռչակ 
երգչի հիշատակին

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գյումրեցիները լռեցին 94 վայրկյան՝ այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով աշխարհահռչակ երգչի հիշատակին:
Ի հիշատակ մեծ շանսոնեյի գյումրեցիներն արդեն վեցերորդ օրն են գալիս ու ծաղիկներ խոնարհում երգչի կենդանության օրոք տեղադրված արձանի մոտ: Այսօր արձանի մոտ հավաքվածները վստահեցնում էին՝ այն, ինչ Շառլ Ազնավուրն արեց գյումրեցիների համար 1988 թվականի երկրաշարժից հետո, անմոռանալի է: Սպիտակի երկրաշարժի մասին լսելուն պես Ազնավուրը դադարեցնում է իր համերգային շրջագայություն ու շտապում Հայաստան: Նրա այցն աղետի գոտի ավելին էր քան աշխարհին այդ աղետի մասին ներկայացնելը, դա հույս ու հավատ էր գյումրեցիների համար: Չնայած վշտին, այդ օրերին շատերը շտապեցին Գյումրու Սուրբ Յոթվերքի բակ՝ տեսնելու ու լսելու այն հային, ով ավելի ուշ կգրի հայտնի «Քեզ համար Հայաստան» երգը, որի կատարման համար կհամախմբվեն աշխարհի հայտնի 90 երգիչներ: Երգը օգնության ու կարեկցանքի կոչ դարձավ, ու շատ երկրներ շտապեցին օգնել աղետյալ բնակիչներին: Եւ սա ամենը չէ, ստեղծվեց նաև «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ֆինանսական միջոցները ուղղվում էին աղետյալ գոտու վերականգնմանը;
Գյումրեցիներն առաջինն էին, որ կենդանության օրոք ի շնորհակալություն սրտացավության, սիրո ու երախտիքի՝ տեղադրեցին մեծ հայրենսերի արձանը՝ 2001 թվականի սեպտեմբերի 22-ին՝ տվյալ հրապարակը կոչելով ի պատիվ Ազնավուրի:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am