Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մակեդոնացիները ներկայացրել են Հայաստանի դեմ խաղի հայտացուցակը

Մակեդոնացիները ներկայացրել են Հայաստանի դեմ խաղի հայտացուցակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմը հրապարակել է Ազգերի լիգայի հերթական տուրի` Հայաստանի դեմ առաջիկա խաղի հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մակեդոնացիները այս կազմով կնախապատրաստվեն առաջիկա խաղերին: Դարպասապահներ. Ստոլե Դիմիտրևսկի («Ռայո Վալեկանո», Իսպանիա), Դավիդ Մոտև Նիլսոն («Նորչեպինգ», Շվեդիա), Դամյան Շիշկովսկի (Լահտի, Ֆինլանդիա): Պաշտպաններ. Ստեֆան Ռիստովսկի («Սպորտինգ», Պորտուգալիա), Վիսար Մուսլիաու («Շկենդիա»), Եգզոն Բեյտուլաի («Շկենդիա»), Կրիստիան Տոշևսկի («Վարդար»), Կիրե Ռիստովսկի («Ույպեշտ», Հունգարիա), Դարկո Վելկովսկի («Ռիեկա», Խորվաթիա), Միտե Ցիկարսկի («Յանինա», Հունաստան): Կիսապաշտպաններ. Արիեն Ադեմի («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Էնիս Բարդի («Լևանտե», Իսպանիա), Ստեֆան Սպիրովսկի («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Բոբան Նիկոլով («Վիդի», Հունգարիա), Էզգյան Ալիոսկի («Լիդս», Անգլիա), Էլիֆ Էլմաս («Ֆեներբախչե», Թուրքիա), Ֆերհան Հասանի (Ալ-Ռաեդ, Սաուդյան Արաբիա): Հարձակվողներ. Գորան Պանդև («Ջենոա», Իտալիա), Իլիա Նեստորովսկի («Պալերմո», Իտալիա), Ալեքսանդր Տրայկովսկի («Պալերմո», Իտալիա), Իվան Տրիչկովսկի (ԱԵԿ, Կիպրոս):

Ազգերի լիգայի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]