Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սուրեն Քրմոյանը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է անչափահասների արդարադատությանը վերաբերող հարցեր

Սուրեն Քրմոյանը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է անչափահասների 
արդարադատությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական և Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների և ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպման շրջանակում քննարկվել են արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, տարածման և դրանց օգտագործման բարելավման վերաբերյալ հարցեր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև ձևավորված սերտ համագործակցությունը արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման ոլորտում:

Գործուղման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Սուրեն Քրմոյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, մասնավորապես՝ Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է.Ազիմովայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների արդարադատության և վիճակագրության հավաքագրման ոլորտի հարցեր: Քրմոյանը հանդիպել է նաև Ղազախստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հետ և քննարկել է էլեկտրոնային արդարադատության և էլեկտրոնային դատարանների հետ կապված հարցեր: Ղազախստան կատարած այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ղազախստանի Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]