Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շուրջ 1300 կամավոր մասնակցում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպչական աշխատանքներին

Շուրջ 1300 կամավոր մասնակցում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպչական 
աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: Դրանք պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբ: «Արմենպրես»-ը շտաբի աշխատանքների մասին զրուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպչական շտաբի ղեկավար Հակոբ Հաջի-Հակոբյանի հետ:

- Պարոն Հաջի-Հակոբյան, ե՞րբ է ստեղծվել շտաբը և ի՞նչ գործառույթներ է այն կատարում:

- Շտաբը ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ընթացքում կամավորների աշխատանքները տարբեր սեգմենտներում համակարգելու համար, սկսած՝ օդանավակայանից, հյուրանոցներ մարզահամերգային համալիր, ֆրանկոֆոնիայի ավան, պետական պաշտոնական ճաշ և եզրափակիչ համերգը Հանրապետության հրապարակում: Հավաքագրել ենք շուրջ 1300 կամավոր, որոնցից 1100-ը ակտիվ ներգրավված են, տեղաբաշխված են արդեն իրենց տեղերում, մոտ 200 հոգու քանակով ունենք պահեստային կամավորներ՝ մյուսներին փոխարինելու համար: Աշխատանքներն ընթանում են նորմալ:

- Նման մեծածավալ միջոցառումներում կամավորական աշխատանք կատարելու համար պետք է նախ հայտ լրացնել, հետո մրցույթներ անցնել ու նվաճել այդ հնարավորությունը: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցող կամավորներն ի՞նչ սկզբունքով են ընտրվել, և ե՞րբ է սկսվել նրանց հավաքագրումը:

- Այսօրվա միջոցառումն, իհարկե, առաջինը չէ, 2015թ.-ի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները նույնպես մեր կամավորներն են կազմակերպել: Մենք ունենք Համահայկական կամավորական միություն ՀԿ-ն որի հենքի վրա հավաքագրվում են կամավորներ, այս անգամ միջոցառման բնույթից ու լեզվական  պահանջներից ելնելով հավաքագրել ենք մեծամասամբ ֆրանսիական համալսարանից, Երևանի պետական համալսարանից ֆրանսերենի իմացությամբ ուսանողների, փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի հյուրերի շփումն ու կեցությունը ՀՀ-ում ավելի հարմարավետ լինի: Մոտ 4 ամիս առաջ սկսել ենք կամավորների հավաքագրումը, և արդեն մեկ ամիս անց արդեն ունեցել ենք համապատասխան քանակի կամավորներ: Արդեն 3 ամիս է՝ մեր պարապմունքներն ու փորձերն ենք անցկացնում:

 

- Ովքե՞ր են աշխատում ու պարապմունքներ անցկացնում կամավորների հետ, և ինչպե՞ս են բաժանվել կամավորների խմբերը:

- Խմբերը բաժանվել են ըստ օբյեկտների: Օրինակ՝ օդանավակայանում ունենք դիմավորողների ու ճանապարհողների խմբեր, հյուրանոցներում ունենք արարողակարգի և հյուրանոցի աշխատակազմի հետ աշխատող կամավորներ, մարզահամերգային համալիրում ու ֆրանկոֆոն ավանում ունենք կամավորներ: Տարբեր միջոցառումների հետ կապված, տարբեր խմբերի հետ աշխատում են՝ օդանավակայանի, համալիրի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ, պետական արարողակարգի և պահպանության ծառայության հետ: Մեր կամավորները սերտ համագործակցում են ծառայություններ մատուցող ու սպասարկող բոլոր մարմինների հետ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]