Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի լույսերն անջատվեցին 94 վայրկյանով

Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի լույսերն անջատվեցին 94 վայրկյանով

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ Գյումրու հրապարակներում հնչում են լեգենդար շանսոնյեի երգերը, իսկ ժամը 20:00-ին՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգչի, 94 վայրկյան տևողությամբ անջատվեցին Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի լույսերը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիշատակի միջոցառումները Գյումրիում կշարունակվեն նաև հոկտեմբերի 6-ին. ժամը 15:00-ին կհայտարարվի լռության 94 վայրկյան:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ հաշվի առնելով աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին հայտարարված սգո օրը՝ հոկտեմբերի 6-ին նախատեսված «Bye-Bye Լեդի» ներկայացման առաջնախաղը տեղափոխվում է հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]