Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում 
ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին՝ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ուղերձում ասված է.

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Շախմատի միջազգային ֆեդերացիայի`ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Սա շախմատի ազգային ֆեդերացիաների կողմից Ձեր անձի եւ շախմատի հանդեպ Ձեր ուշադիր վերաբերմունքի հավաքական գնահատականն է, վերաբերմունք, որում ես համոզվեցի նաև վերջերս Երեւանում կայացած մեր հանդիպման ժամանակ:

Շախմատը ոչ միայն հատուկ վերաբերմունք, այլեւ առանձնահատուկ ձիրք եւ ճկուն միտք է պահանջում: Հուսով եմ, որ շախմատային այն ավանդույթներն ու ձեռքբերումները, որոնք այդ ամենի շնորհիվ արձանագրել են Հայաստանը, մեր բարձրակարգ շախմատիստներն ու տարբեր տարիքի բազմահազար շախմատասերները, հնարավոր կլինի գործընկերային հիմունքներով ավելի զարգացնել ՖԻԴԵ-ի Ձեր ղեկավարության ընթացքում:

Կարծում եմ` դա ակտիվ ու հեռանկարային համագործակցության եւ առաջընթացի ժամանակաշրջան կլինի ողջ շախմատային հանրության համար:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական մտածողություն եւ շարունակական եռանդ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]