Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջրի պես հոսելու Է. «Թբիլիսոբայի» պատվին Վրաստանի մայրաքաղաքում չաչայի ցայտաղբյուր կգործի

Ջրի պես հոսելու Է. «Թբիլիսոբայի» պատվին Վրաստանի մայրաքաղաքում չաչայի ցայտաղբյուր կգործի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքի օրվա՝ «Թբիլիսոբայի» տոնակատարության նախօրյակին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում չաչայի ցայտաղբյուր կգործի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են նախաձեռնության հեղինակները:

Ալկոհոլային աղբյուրը կսկսի աշխատել հոկտեմբերի 6-ին Գերոնտի Կիկոձե 5 հասցեում: Դա գինետուն-թանգարանի ստեղծողների մասնավոր նախաձեռնությունն Է, որը գտնվում Է հարակից տարածքում:

Գաղափարի հեղինակների մտահղացմամբ՝ ցայտաղբյուրը կաշխատի տոն օրերին ժամը 14:00-ից մինչեւ 23:00-ն՝ ամեն ժամ 10-ական րոպե: Եթե նորույթը պահանջված դառնա մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի շրջանում, ձեռնարկիչները չեն բացառում, որ աղբյուրը կսկսի աշխատել ամենօրյա ռեժիմով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]