Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բեռլինում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

Բեռլինում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի Շառլոտենբուգրի շրջանում ավտոմեքենան վրաերթի Է ենթարկել մի խումբ մարդկանց, տուժել Է առնվազն հինգ հոգի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է քաղաքային հրշեջ ծառայությունը:

«Ճանապարհատրանսպորտային պատահար Շառլոտենբուրգում: Մարդատար ավտոմեքենան չպարզված պատճառներով վրաերթի Է ենթարկել մի խումբ մարդկանց եւ շենքի մեջ մխրճվել Helmholzstraշe փողոցում: Տուժել Է առնվազն հինգ մարդ»,-հաղորդվում Է Բեռլինի հրշեջ ծառայության Twitter-ում:

Նշվում Է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը փոխադրամիջոցից դուրս Է բերվել արտակարգ ծառայությունների աշխատակիցների կողմից: Տուժածներին շտապ բուժօգնություն Է ցուցաբերվել:

Նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Բեռլինում ոստիկանությունը միջադեպի հետաքննություն Է սկսել: «Տեղում մեր գործընկերների նախնական տվյալներով՝ վարորդն առողջության հետ կապված խնդիրներ Է ունեցել»,-հայտնել Է Բեռլինի ոստիկանությունը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]